Հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ կքվեարկի շուրջ 648.285 մարդ. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«ՀՀ սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ. դեկտեմբեր ամսին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.593.140 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ:

Այս համամասնության պայմաններում, հանրաքվեի դրված ակտը կընդունվի, եթե դրան կողմ կքվեարկի շուրջ 648.285 մարդ:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884.864 ընտրող…

Եթե հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա, այն կլինի յուրահատուկ «Վստահության հանրաքվե» գործող իշխանության համար…»։