Վլադիմիր Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս մասին նա հայտարարել է այսօր ժողովրդին ուղղած տեսաուղերձի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 22-ին: Նոր ժամկետների մասին Ռուսաստանի նախագահը ոչինչ չի ասել, միայն նշել է, որ այս պահին «ամենաանվատանգը տանը մնալն է»:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի: Արձանագրվել է մեկ մահվան դեպք: