Ահաբեկչություն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. կան զոհեր եւ վիրավորներ

Ահաբեկչություն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. կան զոհեր եւ վիրավորներ
Ահաբեկչություն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. կան զոհեր եւ վիրավորներ

Հաշված ժամեր առաջ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ` «Ահանեկչություն հոդվածով»:
Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդան», երկուշաբթի օրը օրվա երկրորդ կեսին օդանավակայանում պայթյուն է որոտացել, որի արդյունքում առնվազն 31 զոհ կա: Նույն տվյալներով, վիրավորվել է առնվազն 130 մարդ:

Նախնական տվյալներով, պայթյունը նախաձեռնել է մահապարտ-ահաբեկիչը, որը խառնվել էր դիմավորողների խմբին: Ականատեսների հավաստմամբ, Դոմոդեդովոյի տարածքում կապի հետ խնդիրներ են առաջացել պայթյունի հետեւանքով: Ըստ այդմ, պայթյունի ուժգնությունը կարող էր կազմել 5 կգ տրատիլ:

© Medialab.am