«Մեդիալաբի» լրագրողներ Կուշանե Չոբանյանը և Անի Մարտիրոսյանն արժանացել են մրցանակների

Անի Մարտիրոսյանը եւ Կուշանե Չոբանյանը

«Մեդիալաբի» լրագրողներ Կուշանե Չոբանյանը և Անի Մարտիրոսյանն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Ամենամյա լրագրողական մրցույթում» արժանացել են մրցանակների:

Մրցանակակիր են դարձել Կուշանե Չոբանյանի «Ղազարավան՝ Հայաստանի միակ մենաստանը» և «Մեդիալաբում» հրապարակված «Մեր կողքին ապրող մարդիկ․ Արջունը» հոդվածները:

Անի Մարտիրոսյանը մրցանակի է արժանացել «Ծնողներս դեմ էին Ջոյին․ ասում էին՝ բարեկամներն ինչ կմտածեն, հիմա շատ են սիրում»․ հայ-կորեական ընտանիքը, տոլման և ապագան Հայաստանում» հոդվածի համար:

Արդեն յոթերորդ տարին անցկացվող լրագրողական մրցույթի նպատակը Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանում խրախուսելն է, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը:

Մրցույթն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ: