Թուրքը

Մհեր Արշակյան

Ադրբեջանը վրիպեց։ Պատերազմն իրականում եզակի հնարավորություն է ցույց տալու քո խաղաղասիրությունը։ Քանզի խաղաղության ժամանակ խաղաղասիրությունը առանձնապես պարծենալու բան չէ։ 

Պատերազմի ժամանակ դու ուղղակի մոռանում ես խաղաղ բնակչության մասին։ Եվ դա արդեն քեզ համար պատերազմ էլ չէ, նույնիսկ եթե հարձակվողը դու ես, աշխարհին կկարողանաս բացատրել քո նպատակները, եթե գոնե մեկ խաղաղ բնակիչ քո թիրախում չկա։ 

Ադրբեջանի հատուկջոկատայինները մտել են Հադրութ ու սպանել մորը և հաշմանդամություն ունեցող որդուն։

Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը թքած ունի այսպիսի բարբարոսության վրա, գոնե արձանագրում է, որ ադրբեջանցին վայրենի է, գոնե սկսում է համակրել արցախցուն, գոնե բարոյական առումով թեքվում է զոհի կողմը, որն ապագայում հաստատ իրենց դեմ է աշխատելու։

Այս պատերազմը վայրենության բացառիկ օրինակ էր, ադրբեջանցիները ընկած թիրախ են ման գալիս, որ խփեն։ Նրանք չօգտվեցին իրենց «պայքարը» խաղաղասիրությամբ «լղոզելու» որևէ հնարավորությունից։ Կարո՞ղ ենք մենք նրանց նույն կերպ պատասխանել։

Կարող ենք։

Բայց Թալիշի հայ ծերերի սպանությունից հետո չպատասխանեցինք։ Հիմա՝ չգիտեմ։ Ես, համենայնդեպս, չեմ կարող։

Դեռևս ինձ հայտնի չէ մեկ դեպք, որ մերոնք նման կերպ են վարվել այս պատերազմում։ Բայց հաստատ կարող են վարվել։

Ըստ իս՝ հեռահար հրթիռներով քաղաքացիական բնակչի սպանելը այլ թեմա է, հրթիռը աչքեր չունի, զոհի աչքերի մեջ չի նայում։ Նա, ով թիրախավորում է, գուցե նույնիսկ վստահ չէ, որ կհաջողի՝ կպավ՝ կպավ, չկպավ, ոչինչ, էլի կփորձենք։

Աչքերի մեջ նայող մարդասպանը կա՛մ անձնական վրեժ ունի, կա՛մ թուրք է։ Աշխարհը մեծ չէ, բայց շատերը պետք է մտածեն պատերազմի ժամանակ թուրք չլինելու մասին։ 

Նույնիսկ ատելությունն իր գլխում կարող է ունենալ մի «անկյուն», որտեղ մտածի դիմացինի կոկորդը չկրծելու մասին։

Ի՞նչ են ասում այդ մարդկանց, որ մտնում են խաղաղ բնակավայրեր ու կոտորում մարդկանց։ Սովորական զինվորի շահը ո՞րն է։ Հո՞ղ ես ուզում առանց հայի, կռվի՛ր նրա զինվորի դեմ, ինչի՞ ես մատնում նրան ոչնչացնելու մղումդ այդքան հրեշավարի։

Ամբողջ աշխարհն է տեսնում, որ կռիվդ հողի համար չէ, այլ մարդուն, ազգին ոչնչացնելու։ Իսկ դա պարտություն տանող ճանապարհ է։ Ու եթե քո արածը տեսանելի չէ աշխարհին, հետո ինչի՞ անունից է, ասենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն քո կամ իմ հողի որևէ ստեղծագործություն հռչակում մշակութային արժեք՝ զոհը ապրելու բան չէ, մարդասպանն էլ դատապարտելու բան չէ, նրանց ստեղծածն ի՞նչ պիտի լինի։ Եվ, ընդհանրապես, մտածելու բան չէ՞ համաշխարհային մակարդակով մտածել թուրք ծնվածին մեկուսացնելու մասին։ 

Ո՞ւմ մտքով կանցնի ուղղակի մտնել ուրիշի հող ու առանց վրեժի, առանց ուղղակի մարդու հետ հաշիվ ունենալու սպանել նրան։ Դուք մարդու ի՞նչ տեսակ եք, ձեզ ո՞վ է սիրում, ի՞նչ «խաղադրույք» է անում ինքն իր սրտի վրա ձեզ սիրելով, եթե էդ սերը չի պատմում էն մեկի մասին, որը սիրում է ուրիշին ու ձեզ չի ատում։

Ձեզ հետ գործ ունենալիս մարդը պիտի մոռանա Աստծո մասին, որ ձեզ նման լինի։ Դուք էդ ի՞նչ Աստված ունեք, որ նույնիսկ սպանող զինվոր չեք կարողանում լինել։

Մեղք եք։ Ու էդպիսին էլ մնալու եք, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը ոչնչացնեք։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am