ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գրել է․
Ի գիտություն (կամ ի հիշեցում)
Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:
Գործադուլ հայտարարելու իրավունք ունի արհեստակցական միությունը։ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդ․73-74։
Հ․Գ․ Գործադուլին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, քրեորեն պատժելի է։ ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 155։