Ֆիզուլիի շրջանում հրդեհ է բռնկվել ականապատ դաշտում.Factor


Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հրդեհ է բռնկվել մասնակի անտառածածկ բաց տարածքում։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԻ նախարարությանը։ Նշվում է, որ ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել Հաջար գյուղի մոտակայքում հրդեհի մասին, որն ականապատ տարածք է, մի մասն էլ դժվար լեռնային ռելիեֆ ունի։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են հրդեհային պաշտպանության ստորաբաժանումները և ավիացիոն ջոկատի ուղղաթիռ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Այս մասին հայտնում է Factor.am-ը: