Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: