Գորիսում բախվել են 3 Mercedes-ներ. կան վիրավորներ.Shamshyan

Նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրե Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի  մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes  C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան էլ բախվել է Սյունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Դանիելյանին պատկանող, կայանված Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային:


Վթարի հետևանքով Ս. Հակոբյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: