Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի. ԱՆ

Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի. ԱՆ
Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի. ԱՆ

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։

Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։ Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության  նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: