Ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելել են Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի շիրիմին ․ Տեսանյութ

Այսօր մարտի 1-ի ողբերգական դեպքերի 13-րդ տարելիցն է։ Մարտի 1-ին զոհեր ու վիրավորներ ունեցավ նաև ոստիկանությունը։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ Համլետ Թադևոսյանն ու Տիգրան Աբգարյանը։

Ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այսօր այցելեցին Խոր Վիրապ՝ Տիգրան Աբգարյանի շիրիմին։ Հիշատակի արարողության մասնակիցները խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին Տիգրան Աբգարյանի շիրմին։

Այսօր ոգեկոչման ու հավաստումի օր է՝ նման ողբերգություններ թույլ չտալու հավաստումի։  

ՀՀ ոստիկանություն