Վրաստանում կանոնավոր չվերթները արգելված կմնան մինչև հոկտեմբերի 1-ը. Aliq.ge

Aliq.ge-ն գրում է․ Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Համապատասխան որոշումը հրապարակել է Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը բոլոր երկրների հետ մարտ ամսվանից դադարել է կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել: Կառավարությունը նախ հուլիսի 1-ից, այնուհետև օգոստոսի 1-ից էր ծրագրում վերականգնել կանոնավոր ավիաչվերթները: Ժամկետները երկարաձգվեցին մինչև սեպտեմբերի 1-ը, հետո` հոկտեմբերի 1-ը:

Սահմանափակումները չեն վերաբերում երեք ուղղություններին․ Փարիզից, Մյունխենից ու Ռիգայից շաբաթական կտրվածքով չվերթներ կան օգոստոսից, ինչպես նաև Թբիլիսիից դեպի վերոնշյալ ուղղություններ: