Ոչ ինձ, ոչ քեզ. Նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը ոչ կառաջադրվի, ոչ էլ կսատարի

Ոչ ինձ, ոչ քեզ. Նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը ոչ կառաջադրվի, ոչ էլ կսատարի
Ոչ ինձ, ոչ քեզ. Նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը ոչ կառաջադրվի, ոչ էլ կսատարի

Երկարատեւ ու տանջալի սպասումներից հետո, այսօր վերջապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ բոլորին հետաքրքրող հարցերին:
Ըստ ԲՀԿ տարածած հայտարարության, որի մասին տեղեկացնում է «Առավոտը», Գագիկ Ծառուկյանը այսօր տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստի ժամանակ շնորհակալություն հայտնելով գործընկերներին «անվերապահ վստահության եւ աջակցության համար», հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին:
«Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին»,-նշված է ԲՀԿ հայտարարության մեջ:

© Medialab.am