Բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն. Վարչապետը՝ ոստիկանության ծառայողներին. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում ի թիվս այլ հարցերի, վարչապետը անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ասել.

«Առաջիկայում, իհարկե, շատ կարևոր անելիք կա: Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:

Ուզում եմ կրկին արձանագրել է, որ այս ընթացքում, սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում