10 հազարից ավելի մարդ Հայաստանում լսել է բժիշկների կոչն ու պատվաստվել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

#ՊատվաստվիրԵվՊաշտպանվիր. 10 հազարից ավելի մարդ Հայաստանում լսել է բժիշկների կոչն ու պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Դեղաչափն ընդունելու համար պարզապես պետք է դիմել ձեզ ամենամոտ պոլիկլինիկա՝ անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը հնարավորինս հեշտացրել է գործընթացը՝ պատվաստվել հնարավոր է նաև մայրաքաղաքի ու մարզկենտրոնների բանուկ հատվածներում գործող շարժական կայաններում։

https://www.facebook.com/watch/?v=493552508669019