Պետդեպը քովիդի պատճառով ևս 149 երկրի համար ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի․ Հայրապետյան

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առանց այն էլ սահմանին իսկապես լարված և անկանխատեսելի է, առանց այն էլ միմյանց քննադատելու բազմաթիվ իրական պատճառներ կան:

Բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է:

ԱՄՆ Պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար (219-ից) ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը` «Չճամփորդել, որովհետև Կովիդ է»:

Այդ երկրների ցանկում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և այլն: Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր, մակարդակի հետ որևէ կապ չունեն:

Խնդրում եմ տարածելուց առաջ ստուգել ամբողջական տեղեկատվությունը, իսկ արդեն տարածած լինելու դեպքում խմբագրել կամ հեռացնել, որպեսզի այս բարդ իրավիճակում մարդիկ հավելյալ սթրեսի չենթարկվեն»:

Нет описания фото.