Հաագայում ավարտվել են Հայաստանի հայցով բանավոր լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորեւ՝ https://www.icj-cij.org/…/180-20211015-PRE-01-00-EN.pdfԼուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքից: