Պարտավոր էի գնա՞լ, բարևած էլ չկամ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու մասին. Տեսանյութ

«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր Կուտոյանին և արդյո՞ք գնացել է նրա հոգեհանգստին: Նա ասաց՝ ԱԱԾ նախկին ղեկավարի հոգեհանգստին «Բարգավաճ Հայաստանից» գնացել են միայն որպես խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործընկերներ. նա Կուտոյանի հետ ազգակցական կապ ունի:

Լրագրողի դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ ղեկավար է եղել, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ի՞նչ անենք, ես պարտավոր էի գնա՞լ, ես նրան բարևած էլ չկամ: Նրան չենք ճանաչել, բայց հարգել ենք, որպես Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղա, դրա համար էլ գնացել են»,- շեշտեց նա: Հարցին՝ Կուտոյանի մահն իր մոտ ավելորդ հարցեր չի՞ առաջացնում, նա պատասխանեց, որ այսօր իրավապահ մարմինները զբաղվում են դրանով, և երբ նրանք իրենց կարծիքն ասեն, ինքն էլ իր կարծիքը կասի:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։