ՌԴ վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Այս տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել։ Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Ադրեյ Բելոուսովը։

Լրացվում է․

Պաշտոնապես հաստատվեց, որ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ՌԻԱ-նովոստի-ն։ Ըստ աղբյուրի, վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ կառավարությունը կաշխատի ակտիվ։

Նույն աղբյուրը փոխանցում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Միշուստինին զանգահարել իրեն հիվանդանոցից։