Վրաերթի ենթարկված 6-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղում «Մերսեդեսի» վարորդի կողմից 6-ամյա տղայի վրաերթի ենթարկվելու մասին: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա Դավիթ Ավագյանը հունիսի 11-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։