Դավիթաշենում ազդարարման շչակ է գործարկվելու

Վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս) հասցեում անցկացնելու է շարային ստուգատես, որի ժամանակ, կփորձարկվի տեխնիկա և ազդարարման շչակ։

Նախապես հայցում ենք հարակից շենքերի բնակչության ներողամտությունը և հորդորում՝ չանհանգստանալ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։