Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը

Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի եվրոպական համալսարանից։

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:

Նրա կյանքը և բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ են բոլորիս համար: Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին և ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում և ուղենիշ կլինի նաև ապագա սերունդների համար:

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում և վշտակցում են սիրելի գործընկեր և դասախոս Սոնա Հայրապետյանի անդառնալի կորուստը և իրենց զորակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»։