Գեղարքունիքում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել:

«Արմենպրես»-ի տեղեկություններով կայծակի հարվածից մահացած քաղաքացին ծառայել է Գեղարքունիքի  մարզի N զորամասերից մեկում։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։