Ոստիկանությունը ահազանգ է ստացել ՎՏԲ բանկի մասնաճյուղ ներխուժման մասին

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ մայիսի 11-ին ժամը 10։40-ի սահմաններում անձը ներխուժել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել։

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է։