Էականորեն կպարզեցնի պետպատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Քիչ առաջ ստորագրեցի հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:

Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր):

Հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից»: