ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, իրավիճակը ներկայումս վերահսկվում է. ԱՆ

ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, իրավիճակը ներկայումս վերահսկվում է. ԱՆ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։

Ներկայում իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ։

Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: