Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունում է երկխոսությունը

Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունում է երկխոսությունը
Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունում է երկխոսությունը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցող գերմանացի Աքսել Ֆիշերը` Հայաստան կատարած իր փաստահավաք այցի արդյունքներով հրապարակել է մամլո հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը Հայաստան ժամանած Ֆիշերը հաջորդ օրը հանդիպումներ է ունեցել Հայաստանյան իշխանությունների, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ ընդդիմադիր Հայա ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

«Իր այցի ավարտին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունել էԱԺ իշխող կոալիցիայի եւ արտախորհրդարանական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի միջեւ սկսված երկխոսությունը: Միաժամանակ, նա նաեւ հույս է հայտնել, որ այդ զարգացումները կընթանան` ձեռք ձեռքի տված` երկու կողմերից ջանքերի վերագործադրմամբ` իշխող կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ` Վեհաժողովի աշխատանքների շրջանակներում: «Ես շատ գոհ եմ այդ երկխոսությունից, որը կարեւոր նշանակություն ունի Հայատանի ներքաղաքական իրավիճակի բարելավման տեսանկյունից»,- հայտարարել է պարոն Ֆիշերը` հիշեցնելով, որ այս երկխոսությունը այն է, ինչ երկար ժամանակ ցանկացել է Վեհաժողովը: «Ես կոչ եմ անում կողմերին` առավելագույն ճկունություն եւ ջանասիրություն ցուցաբերելու համար` երկխոսության շարունակականության համար, եւ մենք հույս ունենք, որ այն հաջողություն կունենա»,- գրված է Աքսել Ֆիշերի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, պարոն Ֆիշերը նաե ընգծել է սպսվող խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը` քաղաքական միջավայրի կոնսոլիդացման եւ երկրում ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից: Գնահատելով փոփոխված Ընտրական Օրենսգիրքը` նա նշում է, որ այն ապահովում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ամուր հենք:

««Սակայն, որպեսզի այդ ժողովրդավարական ընտրությունները տեղի ունենա, կարեւոր է, որպեսզի այն իրականացվի բարի կամքի դրսեւորմամբ` նոր ԸՕ-ի տառին եւ ոգուն համապատասխան»,- պնդել է պարոն Ֆիշերը: «Այդ ընտրությունների ժողովրդավարական բնույթի համար խիստ կարեւոր է, որպեսզի ինչպես ընտրությունների մասնակիցները, այնպես էլ` Հայաստանի հանրությունը լիակատար վստահություն ունենան ընտրական գործընթացների եւ դրանց արդյունքների հանդեպ: Այդ իսկ պատճառով, ես կոչ եմ անում բոլոր կողմերին ապահովել ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ զերծ մնած բոլոր տեսակի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են խաթարել վստահությունը` ընտրական գործընթացների նկատմամաբ»,- հայտարարել է պարոն Ֆիշերը»,- գրված է համազեկուցողի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, հայաստանյան իր այցի շրջանակներում պարոն Ֆիշերը նաեւ քննարեկել է մարտի մեկի տաս սպանությունների հետաքննության վերսկսկման, ինչպես նաեւ ընթացող բարեփոխումների` եւ մասնավորապես, ոստիկանությունում եւ դատական իշխանություններում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը, որոնց մասին բարձրաձայնվել էր Վեհաժողովի կողմից:

«Այս այցի հետեւությունները կաջակցեն համազեկուցողների զեկույցին, որը պարոն Ֆիշերը եւ պարոն Պրեսկոտը կներկայացնեն Վեհաժողովին` առաջիկա նստաշրջանի ընթացքում»,- գրված է Աքսել Ֆիշերի հայտարարության մեջ:

«Մեդիալաբի» տեղեկություններով, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցողների Հայաստանի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին:

© Medialab.am