Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում խիստ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ ։ 

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ ռուսական կողմը սերտ կապի մեջ է Բաքվի և Երեւանի հետ: 

«Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով», – ասվում է հայտարարության մեջ: «Ակնկալում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով», – ընդգծել են ԱԳՆ-ում: