Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին:

«Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի Ազգային ուսումնական կենտրոնում։ 

Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- գրել է նա։