Ուելսում Reform UK կուսակցության նախկին ղեկավար Նաթան Գիլը դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի շահերը պաշտպանող հարցազրույցներ ու ելույթներ տալու և դրա դիմաց կաշառք ընդունելու համար։
Ինչպես հայտնում է BBC-ն, 52-ամյա Գիլը ստացել է մինչև £40,000՝ Ուկրաինայում գործող պրոռուսական գործիչներին աջակցելու նպատակով։ Քննությամբ պարզվել է, որ նա գումար է ստացել Օլեգ Վոլոշինից, ով գործել է Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակից, օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկի հանձնարարությամբ։
Գիլը ռուսամետ ուղերձներով հարցազրույցներ է տվել, պաշտպանական ելույթներ ունեցել Եվրախորհրդարանում և նույնիսկ փորձել ներգրավել այլ եվրապատգամավորների։ Դատարանի գնահատմամբ՝ նա «չարաշահել է իր դիրքը» և վնասել է հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։ Reform UK կուսակցությունը նրա քայլերը որակել է «դավաճանական և աններելի»։
Ըստ պատկան մարմինների, գործով քննությունը շարունակվում է՝ պարզելու, թե արդյոք միջադեպին ներգրավված են այլ անձինք։



















