«Որևէ մեկը մեր բարեկրթությունը թող չշփոթի թուլության հետ, հատ-հատ պատասխան են տալու»․ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ին

«Որևէ մեկը մեր բարեկրթությունը թող չշփոթի թուլության հետ, հատ-հատ պատասխան են տալու»․ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ին
«Որևէ մեկը մեր բարեկրթությունը թող չշփոթի թուլության հետ, հատ-հատ պատասխան են տալու»․ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ին

«Բոլոր նրանք, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության»,- այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադանալով ՀՅԴ անդամների հայտարարություններին։

Նա հարցադրում արեց՝ «Բանաձև կա չէ՞՝ ազգային  արժեքների համար մարդ ծեծել»։
Եվ սա, ըստ Փաշինյանի, անում են այն  ուժերը, ովքեր ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են։ «Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք, իրենք թալանել են քաղաքացուն, իրենք թալանել են բանակը, իրենք թալանել են իրավապահ համակարգը, իրենք թալանել են պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ»,- ասաց վարչապետը։  Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ կոնկրե ՀՅԴ մասի՞ն է խոսքը, Փաշինյանը պատասխանեց․ «Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին ա, ով ասում է՝ հանուն ազգային արժեքների ես բռնությում են կիրառել»։

Նա նշեց, որ իրավապահ մարմինները պետք է պարզեն, եթե  դա կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է տրվի։ «Եվ բոլոր էն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ բերվելու են պատասխանատվության։ Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտներին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»,- վելեց վարչապետը։