Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. ժամը 20.00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվել են

Հայաստանում այսօր գործող 2008 ընտրատեղամասերը ժամը 20:00-ին փակվել են, և արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել էին օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ 

Դիտորդական առաքելություն է իիրականացրել միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։