International Animal Rescue հրապարակած տեսանյութում ակնհայտ են Հանքավանի հանսգտյան գոտիներից մեկում բանտարկված արջի պահման պայմանները։
Այժմ, Բոն գտնվում է նեղ և կեղտոտ վանդակում, որտեղ միակ բանը, որ նա կարող է անել, քայլելն է այս ու այն կողմ՝ ճաղերի արանքից նայելով դեպի այն գեղեցիկ սարերը, որոնց ժամանակին տուն է անվանել: Հանգստյան գոտու տնօրենը հրաժարվում է Բոյին տեղափոխել փրկարար կենտրոն՝ ստիպելով արջին դիմանալ անվերջ մտավոր և ֆիզիկական տառապանքների:
Միջազգային IAR-ը գրել է նաև, որ Հայաստանում հաճախ արջերին բռնում են վայրի բնությունից և բանտարկում են վատ պայմաններում կոմերցիոն նպատակներով՝ առանց հոգ տանելու կենդանու բարեկեցության մասին։
Սա հատկապես վերաբերվում է Բոյին, քանի որ նրա «տերերը» հրաժարվում արջին ազատել այս պայմաններից՝ նախընտրելով նրան պահել սեփական կեղտի մեջ, քան տեղափոխել այլ մասնագիտացված կենտրոն։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջեր։ Գործընկերներ պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։
IAR-ը առաջարկում է նաև միանալ առցանց ստորագրահավաքին։