Նիկոլ Փաշինյան. Եւ այդ ժամանակ Գալուստ Սահակյանը եւ իր պապաները գարշոկին կակա են ասելու

Նիկոլ Փաշինյան. Եւ այդ ժամանակ Գալուստ Սահակյանը եւ իր պապաները գարշոկին կակա են ասելու
Նիկոլ Փաշինյան. Եւ այդ ժամանակ Գալուստ Սահակյանը եւ իր պապաները գարշոկին կակա են ասելու

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած ընդդիոմւթյան հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները պետք է արգելեին ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում:

«Մենք գիտենք, որ այս իշխանությունները կարող են սպանել քաղաքացիներին , արգելել հանրահավաքներ, փակել հեռուստատեսություն, մարդկանց հետապնդել քաղաքական հայացքների համար, թերթերին, ազատ մամուլին: Բայց իշխանությունները մի բան չեն կարող արգելել. այն շուրջօրյա հանրահավաքը, որ այսօր տեղ է ունենում Հայաստանի քաղաքացիների հոգիներում, սա չէ իսկական հանրահավաքը: Մենք այսօր շփվում ենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց հետ, իսկ հանրահավաքը այն է, որ 24 ժամ տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների հոգիներում, որոնք ընդվզել են ապօրինությունների, անարդարությունների, հաստագլուխ օլիգարխների եւ նրանց ամենոթողության դեմ: Եւ այն մի օր մարդկանց հոգիներից դուրս է հորդալու եւ լցվելու է Երեւանի փողոցները եւ այդ ժամանակ Գալուստ Սահակյանը եւ իր պապաները գարշոկին կակա են ասելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, որ իշխանությունները հանրահավաքի մեկնարկից փակել են տվել Ազատության հրապարակի բոլոր սրճարանները, եւ վճարովի ու անվճար բոլոր զուգարանները, հայտարարել էր, թե այդ դեպքում թող ընդդիմությունը հանրահավաքի մասնակիցներին «գարշոկներ» բաժանի:

© Medialab.am