Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը

Վերածնվող Հայաստանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: