Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օգոստոսի 26-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում կպահպանվի  բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Երևանում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 26-ին և 27-ին  կդիտվի առանց տեղումների եղանակ։