Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից։

«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։

 Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ղուկասյանը: