Կարֆուրն արդեն Հայաստանում է

Կարֆուրն արդեն Հայաստանում է
Կարֆուրն արդեն Հայաստանում է

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, թե ֆրանսիական Կարֆուր ապրանքանիշը, որը աշխարհում հանրահայտ եւ խոշորագույն հիպերմարկետային ցանցերից է, արդեն Հայաստանում է, եւ հույս ունեն, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ այն կբացվի:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նույն քննարկմանը հայտարարել է, թե պետությունը ոչ մի խոչընդոտ չի դնում Կարֆուրի առաջ, եւ ինքը զարմանում է, թե ինչու է Կարֆուրի հարցը դարձել այդքան քննարկումների առարկա՝ «ազգային հարց»:

Ի դեպ, Այվազյանը հայտարարել է նաեւ, որ իհարկե այլ առեւտրային ցանցերի տերերի մոտ կա մտահոգություն, մրցակցության խնդիր է առաջանում, Սամվել Ալեքսանյանն էլ մտահոգ է եւ անգամ պատրաստ է վաճառել իր ցանցը:

Փաստորեն, Վարդան Այվազյանը հաստատել է մամուլի այն տեղեկությունը, որ Ալեքսանյանը կարող է իր խանութների ցանցը վաճառել Քարֆուրին: Հնարավոր է իհարկե, որ վաճառվի ոչ թե ամբողջ ցանցը, այլ ընդամենը ցանցի որոշ խանութների տարածքներ:

Թեեւ Վարդան Այվազյանը զարմանում է, թե ինչու է Կարֆուրի հարցը դարձել «ազգային հարց», այդուհանդերձ եթե Կարֆուրի դեմ խնդիրներ չլինեին, հազիվ թե ԱՄՆ դեսպանը երկու անգամ հրապարակավ հարցադրում աներ, թե ինչ նորություն կա Կարֆուրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ