Մեկնարկել են Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են․

Մեկնարկել են Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման 4.2 կմ միջպետական և Մ Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:

✅ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրային հայտի հիման վրա մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությամբ:

💰 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 486.1 մլն դրամ, իսկ Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհինը` 180.5 մլն դրամ:

📍 Նշված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն «Էնշին» ՍՊԸ-ի կողմից: