Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի ԼՂ-ում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջին օրերին միջազգային մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: