Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը

Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը
Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը

Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Գործարարը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում առաջացած խնդրի լուծմանն աջակցելու նպատակով։

Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծել ապրանքներ, հայտարարագրել և իրականացրել է համապատասխան վճարումները, սակայն Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ներմուծված ապրանքը զննելիս հայտնաբերել են ապրանք, որը հայտարարագրում նշված չի եղել։

Ըստ գործարարի՝ ինքն առաջարկել է կազմել արձանագրություն, կատարել վերաձևակերպում և ապրանքը հանձնել իրեն, սակայն Մաքսային ծառայության մարմինների կողմից վերաձևակերպում չի իրականացվել և ապրանքը օրեր շարունակ գործարարին չի հանձնվել։

Քաղաքացու պնդմամբ՝ մաքսազերծված ապրանքը մաքսային պահեստում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար իրեն պատճառվել է նյութական վնաս։

Պաշտպանի նախաձեռնած վարույթի շրջանակում գործարարը ներկայացրել է ճշգրիտ տվյալներով նոր ապրանքային հայտարարագիր, և հայտարարագրված ապրանքները տրամադրել են նրան»։