Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սուրբ Զատկի պատարագից հետո դադարեցնելու է իր հացադուլը։ «Հարության տոնի պատարագից հետո, հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար իմ համեստ ծոմը ավարտելու եմ»,- հայտարարեց նա և հավելեց, որ ապրիլի 1-ից մեկնարկելու են մարզային հանդիպումները՝ պատրաստվելու Ապրիլի 9-ին։