Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը

Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով  չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը: