Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ, տեղեկացնում է ոստիկանությունը: