Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները շարունակվում են

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է յուրաքանչյուր պետության համար: Միանշանակ է, որ մարդկային ռեսուրսները կարևոր դերակատարություն ունեն համավարակի դեմ պայքարում: 

Ուստի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» շարունակում է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները՝ նպատակ ունենալով բարելավելու բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները COVID-19-ի վերաբերյալ:
 Դասընթացներն իրականացվում են հետևյալ  թեմաներով՝ 

  • «Արտահիվանդանոցային պայմաններում СOVID-19 դրական հիվանդների բուժում»՝ նախատեսված է առաջնային օղակի թերապևտների և ընտանեկան բժիշկների համար 
  • «СOVID դրական հիվանդների հիվանդանոցային պայմաններում բուժօգնության տրամադրում»՝ СOVID դրական հիվանդներին հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն տրամադրող կազմակերպությունների բուժաշխատողների համար
  • «Կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով»
  • «Կորոնավիրուսի կանխարգելում և վերահսկողություն»՝ բուժաշխատողների համար
  • «COVID-19-ով պացիենտների ինտենսիվ թերապիա»
  • Բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար կորոնավիրուսային վարակի նմուշառմանն ուղղված դասընթացներ՝  նախատեսված այն բուժաշխատողների (բժիշկերի և բուժքույրերի) համար, ովքեր իրականացնում են   կորոնավիրուսի նմուշառում:

Դասընթացներին մասնակցելու համար պետք է նախապես լրացնել տվյալ գրանցաթերթիկը