ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանի հետ պատերազմը կարող է «շատ շուտով» ավարտվել՝ նշելով, որ Թեհրանը չի կարող երկար շարունակել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ Թրամփը խոստովանել է, որ պատերազմի հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ի որոշ զինատեսակների պաշարները զգալիորեն նվազել են։ Նրա խոսքով՝ որոշ հզոր զինատեսակների պաշարները գրեթե անսահմանափակ են, սակայն այլ զինամթերքների դեպքում առկա է պակաս։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ զինված ուժերը գրեթե ամբողջությամբ օգտագործել են հեռահար բարձր ճշգրտության որոշ հրթիռների պաշարները, այդ թվում՝ ATACMS և Precision Strike Missile համակարգերի հրթիռները։ Նվազել են նաև Patriot և THAAD հակահրթիռային համակարգերի զինամթերքի պաշարները։



















