Ահազանգում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը

Ահազանգում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը
Ահազանգում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը

«Փրկենք Փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ կեսգիշերին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ քանդվում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի տանիքը:

«Շարունակվում է վանդալիզմը գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի նկատմամբ: Չնայած պաշտոնյաների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», -նշված է հայտարարության մեջ: Նախաձեռնության անդամները այսօր ժամը 11:00-ին հրավիրում են շուկայի դիմաց քաղաքացիական հավաքի բոլոր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չեն վտանգված ճարտարապետական հուշարձանի ապագայի նկատմամբ: ««Հավաքվենք և քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Կոչին միացել է «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը և բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք կատարվածն ակտիվ քննարկում էին սոցիալական ցանցում: Օրինակ՝ չորրորդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է,որ երեկ երեկոյան քանդման աշխատանքները դադարեցվել են ու հավելում. «Բայց ի՞նչ, գրեթե չկա»:

© Medialab.am