ՀՀ նախագահն ընդունել է ուռուցքաբան, ակադեմիկոս Իվան Ստիլիդիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու, մասնավորապես ,ՌԴ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի հետ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար, և նշել, որ ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը տարիների ավանդույթ ունեն և շարունակական են լինելու՝ և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվության ապահովման առումով: