Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն: Ըստ հաղորդագրության՝ 2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. Փետրվարի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել: