«Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն». ՀՔԾ պետ

«Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն». ՀՔԾ պետ
«Ամեն ինչ անելու ենք, որ Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն». ՀՔԾ պետ

Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, ով կալանավորված է, ցուցմունք չի տալիս այս պահին:

Այսօր այս մասին լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա, սակայն, հավելեց, որ այս ձերբակալության շնորհիվ կարող են լինել շղթայական բացահայտումներ: «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»,- հավելեց ՀՔԾ պետը:
Հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մարտի մեկի բոլոր 10 սպանությունները կբացահայտվեն, Սասուն Խաչատրյանը դրական պատասխան տվեց:

«Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, այդ մասին ունենք բազմաթիվ ապացույցներ, ինչն օյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում